Սպիտակամորթ դերասաններն այլեւս չեն հնչյունավորի «Սիմփսոնների» հերոսներին

22:11   29 հունիսի, 2020

Հակառասիստական շարժման ալիքն ամբողջությամբ գրավել է Հոլիվուդը։ Մինչ ստեղծագործությունների մի մասը գրաքննության եւ շտկման է ենթարկվում «բելքֆեյսի» պատճառով, մյուսներում նոսրանում է դերասանական կազմը։

Վերջերս «Սիմփսոնների» պրոյդուսերը հայտարարել է, որ «տարբեր ռասսաների հերոսներին այլեւս չեն հնչյունավորի սպիտակամորթ դերասանները»։ Այսուհետ թխամորթ կերպարների հնչյունավորում կկատարեն միայն մաշկի համապատասխան գույնի եւ ազգության դերասանները։ Այս նորությունը հայտնվել է մեկ ժամ անց այն բանից, երբ դերասան Մայք Հենրին հայտնել է, որ 20 տարվա աշխատանքից հետո լքում է «Գրիֆինները» եւ այլեւս չի հնչյունավորի թխամորթ հերոս Կլիվլենդին։

Բացի Հենրիից՝ իրենց դերերից հրաժարվել են «Մեծ բերանը» սերիալից Ջենի Սլեյթը, Քրիստեն Բելը «Կենտրոնական այգի» սերիալից, իսկ Էլիսոն Բրին առհասարակ զղջացել է, որ համաձայնել է «ԲոՋեք անունով ձին» մուլտսերիալում խաղալ վիտենամա-ամերիկացի հերոսուհու կերպարը։
 



© NEWS.am STYLE