«Black Is King». թողարկվել է Բեյոնսեի նոր ֆիլմի թրեյլերը

10:12   30 հունիսի, 2020

Բեյոնսեն համացանցում հրապարակել է իր նոր երաժշտական ֆիլմի՝ «Black Is King»-ի առաջին թրեյլերը, հայտնում է Indiewire-ը։

Դրանում պատմվում է «թխամորթ ընտանիքների կյանքի եւ երիտասարդ թագավորի մասին, որն անցնում է դավաճանության, սիրո ու ինքն իրեն գտնելու միջոցով։ Նախնիները նրան օգնում են սեփական ճակատագրի որոնման հարցում։ Հոր ու մանկության ընկերուհու դասերի շնորհիվ նա ստանում է հատկությունները, որոնք հարկավոր են սեփական տունն ու գահը վերադարձնելու համար»։

««Black Is King»-ը նվիրաբերություն է թխամորթների մշակույթին ու նրանց դիմացկունությանը՝ շեշտադրվելով նրանց սովորույթների գեղեցկությունն ու նշանավոր նվաճումները»,- ասված է նկարագրության մեջ։

Ֆիլմում, որի վրա աշխատանքները շարունակվում են արդեն մեկ տարի, հնչում է «The Lion King: The Gift» սկավառակի երաժշտությունը, որը Բեյոնսեն թողարկել է Ջոն Ֆավրոյի «Առյուծ արքա»-ի էկրանավորման հնչյունավորման աշխատանքներին զուգահեռ։ Դրանում կարելի է տեսնել նրանց, որոնք մասնակցություն են ունեցել սկավառակի ձայնագրությանը՝ Բեյոնսեի ամուսնուն՝ Ջեյ Զիին, նրա դստերը՝ Բլյու Այվի Քարտերը, Կենդրիկ Լամարին, Գլովեր Դոնալդին, Թիեր Ուեքին եւ այլոց։  

Բեյոնսեի նախորդ ժապավենը` «Lemonade», թողարկվել է 2016թ.-ին։

Լուսանկարները՝ Picturegroup/Shutterstock



© NEWS.am STYLE