100 հազար դոլար արժողությամբ «Porsche». Յանա Ռուդկովսկայայի որդին նվեր է ստացել (ֆոտո)

17:11   30 հունիսի, 2020

Յանա Ռուդկովսկայայի միջնեկ որդին՝ Նիկոլայ Բատուրինը, ծննդյան օրվա առիթով շքեղ նվեր է ստացել։ Պրոդյուսերի որդին 18 տարեկան է դարձել, ինչի առիթով նրան համապատասխան նվեր են մատուցել՝ սեւ «Porsche Panamera» ավտոմեքենա, գրում է «Էքսպրես Գազետա»-ն։

Ռուդկովսկայայի եւ Վիկտոր Բատուրինի որդին համացանցում արդեն իսկ պարծեցել է մեքենայով։ Եվ Կոլյային, իսկապես, կարելի է նախանձել. չէ՞ որ ոչ բոլոր դեռահասներին, որոնք մեքենա վարելու իրավունք են ստացել, անմիջապես հաջողում է նստել մեքենայի ղեկին, որի արժեքը կազմում է 7-10 մլն ռուբլի (մոտավորապես 100 հազար դոլար)։

View this post on Instagram

A post shared by micro-ice (@n_baturin) on

Նիկոլայը Յանա Ռուդկովսկայայի եւ գործարար Վիկտոր Բատուրինի որդին է։ Ծնողների ամուսնալուծությունից եւ դատական երկար քննությունից հետո տղան մնացել է ապրելու մոր հետ, ինչպես նրա եղբայրը՝ Անդրեյը, որին պրոդյուսերը որդեգրել է։ Այս պահին Կոլյան փորձում է կարիերա կառուցել շոու-բիզնեսում՝ երգեր ձայնագրելով Micro-ice կեղծանվամբ, սակայն առայժմ առանձնակի հաջողության չի հասել։

Փոխարենը Ռուդկովսկայայի որդու անձնական կյանքում ամեն ինչ վատ չէ. նա արդեն որոշ ժամանակ է՝ հանդիպում է Սոֆյա Իլչենկո անունով թխահեր աղջկա հետ։



© NEWS.am STYLE