Սիրելիի պատճառով Քեթի Փերին կարող էր վերջ տալ կյանքին

12:11   30 հունիսի, 2020

Քեթի Փերին այս տարի պետք է ամուսնանար սիրելիի՝ Օրլանդո Բլումի հետ, սակայն համավարակը փոխել է նրանց ծրագրերը։ Հարսանիքը 2020թ.-ին տեղի չի ունենա։ Անկախ նրանից, որ ապագա ամուսինները պատրաստվում են ընտանիքում համալրմանը. Փերին ու Բլումը սպասում են առաջնեկի ծնունդին, գրում է Elle-ը։

Փերին խոստովանել է, որ դեռ վերջերս իր կյանքում բարդ շրջան էր, եւ ինքը նույնիսկ ցանկանում էր վերջ տալ կյանքին 2017թ.-ին Օրլանդոյից բաժանվելուց հետո։ Բացի այդ՝ այդ շրջանում երգչուհու սկավառակը վատ էր վաճառվում։ Այս ամենն աննուղղելի քայլ անելու մտքերի պատճառ է դարձել։

Քեթիին փրկել է հավատը. նա ծնվել է հավատացյալ ընտանիքում եւ հասկանում էր, որ չի կարելի անել այն, ինչ մտադրվել է։ Փերին պատմել է, որ գտել է պատճառներ, ինչի համար կարելի է շնորհակալ լինել։ Քեթին հույս է հայտնում, որ բարձրյալ ուժերն իրեն ստեղծել են ինչ-որ յուրահատուկ բանի համար։

Լուսանկարները՝ Getty Images

 



© NEWS.am STYLE