«Չափազանց մոտ». Ադրիանա Գալստյանի լուսանկարը

11:40   30 հունիսի, 2020

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին սպիտակ շապիկ է կրում։ Ադրիանան հավաքել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ «Չափազանց մոտ»,- հրապարակումն անգելերենով մակագրել է Ադրիանան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի շապիկ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Ադրիանան կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ վզնոց, ականջօղեր։ Հետեւորդներից շատերը նշել էին, որ Ադրիանան նման է դերասանուհի Անջելինա Ջոլիին ու հաճոյախոսություններ էին գրել նրան. «Ամենասիրուն», «Բնական ու գեղեցիկ»։



© NEWS.am STYLE