Հայ գործարարը Սերգեյ Շնուրովին նշանակել է «RTVI» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր

11:01   30 հունիսի, 2020

«Լենինգրադ» խմբի առաջատար եւ «Ռոստ» կուսակցության անդամ Սերգեյ Շնուրովը դարձել է
«RTVI» ռուսալեզու միջազգային հեռուստաալիքի պրոդյուսեր, եթերում հայտարարել է հաղորդավար Գարի Կնյագնիցկին։ Շնուրին աշխատանքի առաջարկ է արել հեռուստաալիքի սեփականատեր Միքայել Իսրայելյանը։

«Մենք ուսումնասիրել ենք լավագույն փորձերն ու որոշում կայացրել նոր պաշտոն ստեղծել՝ համագործակցություն առաջարկելով հենց Սերգեյին, որը վաղուց հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում»,- ասել է գործարարը։ Իսրայելյանի խոսքով՝ ընտրությունը կանգ է առել «Լենինգրադ»-ի առաջնորդի վրա, քանի որ նա հաճախ է այցելում ռուսալեզու խիտ բնակչություն ունեցող երկրներ եւ հասկանում է արտասահմանում ապրողների մտածելակերպը։ RBK-ի հաղորդմամբ՝ Շնուրովը տեղեկատվությունը հաստատել է հեռուստաալիքի եթերում։

Ալիքի կայքում նշվում է, որ «RTVI»-ի մոտակա ծրագրում է ակտիվ զարգացումն ԱՄՆ արեւմտյան ափին, ինչպես նաեւ Վրաստանում, Հայաստանում եւ Եվրոպայում։ «Մինալով «RTVI»-ի թիմին՝ ես ծրագրում եմ հարթակ զարգացնել միջազգային օրակարգի ամենասուր ու արդիական հարցերի քննարկման համար, որոնք ուղղակիորեն ազդում են ամբողջ աշխարհում հայրենակիցների կյանքի վրա»,- ասել է Շնուրովը։



© NEWS.am STYLE