Գեղեցիկ դաջվածք, ամառային կերպար. Էվա Խաչատրյանի լուսանկարը

12:39   30 հունիսի, 2020

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսակար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Էվան պատկերված է մեքենայում։ Դերասանուհին արձակել է գանգուր մազերն ու նվազագույն շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Էվան լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին արել. «Շատ սիրուն»։



© NEWS.am STYLE