«Չգիտեմ՝ արդյոք նայե՞լ եք մեդալի մյուս կողմը...». Անժելա Սարգսյանի գրառումը

14:37   30 հունիսի, 2020

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր գրառում է արել՝ նշելով, որ բոլոր ժամանակներում թյուր կարծիք է եղել, թե կյանքն ավելի հեշտ է գեղեցիկ կնոջ համար։

Instagram-յան էջում դերասանուհին, որը վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում, լուսանկարներ է հրապարակել, որոնք ուղեկցել է հետեւյալ մեկնաբանությամբ. «Բոլոր ժամանակներում թյուր կարծիք է եղել, որ կյանքն ավելի հեշտ է գեղեցիկ կնոջ համար։ Չգիտեմ, արդյո՞ք նայել եք մեդալի մյուս կողմը... Ուզում եմ բարձրաձայնել որպես անհամեստ անձ։

Արդեն 10 տարուց ավել, որպես բանական էակ, աշխատում եմ ներքին գեղեցկության վրա՝ հավատալով Աստվածաշնչի վարդագույն էջերին։ Կնոջը զարդարող ամենազորեղ զենքը բարությունն է... Կնոջ կյանքը և՛ դժվարացնող, և՛ հեշտացնող միակ ուղին անցնում է իմաստության ճանապարհով։ Իսկ համբերատարությունը կարող է լրացնել և ավելի զորեղ դարձնել այս 2 հատկությունները։ Ցավոք սրտի, մարդիկ միայն արտաքինն են տեսնում...»։



© NEWS.am STYLE