24 տարվա ամուսնությունից հետո Dr. Dre-ն բաժանվում է կնոջից

16:11   30 հունիսի, 2020

Հայտնի ռեփեր եւ պրոդյուսեր Dr. Dre-ի (իսկական անունը՝ Անդրե Ռոմլ Յանգ) կինը՝ Նիկոլ Յանգը (սրիթ), դիմել է ամուսնալուծության համար, հայտնում է TMZ-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ սիրահարներն ամուսնական պայմանագիր չեն կնքել, այդ պատճառով վեճերը կլուծեն եւ 800 մլն դոլար կիսեն դատարանում։ Բացի անհատական ստեղծագործությամբ զբաղվելուց՝ Dr. Dre-ն եղել է բազմաթիվ ռեփերների սկավառակների պրոդյուսերը, հիմնել է սեփական Aftermath Entertainment ապրանքանիշն ու աուդիոսարքավորման արտադրությամբ զբաղվող ընկերություն։

Dr. Dre-ն մեծացնում է երեք երեխայի։ Սրիթը 1997թ.-ին նրան որդի է պարգեւել՝ Թրուֆին, իսկ 2001թ.-ին ծնվել է դուստրը՝ Թրուլին։ Երաժիշտը նախկին հարաբերություններից երկու երեխա ունի՝ Քերթնիս Յանգն ու Մարսելը։ Նրա եւս մեկ երեխա՝ Անդրե Յանգ կրտսերը, 2008թ.-ին մահացել է թմրամիջոցների գերդոզավորման արդյունքում։ Նա 20 տարեկան էր։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE