«12:20 ասացին, որ լույս աշխարհ եկավ մեր Ալբերտոն, ու հենց էդ պահից աշխարհս փոխեց իր ուղեծիրը». Գրիգոր Դանիելյանի շնորհավորանքը որդուն

16:37   30 հունիսի, 2020

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանի եւ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ավագ որդին՝ Ալբերտոն, այսօր նշում է ծննդյան օրը։

Երջանիկ հայրիկն այդ առիթով հրապարակում է արել իր միկրոբլոգում՝ շնորհավորելով որդու տարեդարձը։ «2009 թվականն էր՝ հունիսի 30-ը, գնացինք ծննդատուն՝ դիմավորելու մեր առաջնեկին, շատ հուզված էի, կյանքիս ամենապատասխանատու օրերից էր, չէի պատկերացնում թե ինչպիսին է նա, ինչ դեմքով, ու՞մ է ավելի շատ նման։ 12:20 ասացին, որ լույս աշխարհ եկավ մեր Ալբերտոն, ու հենց էդ պահից աշխարհս փոխեց իր ուղեծիրը, նորից զգացի, թե ինչ է երջանկությունը, բայց սա ուրիշ երջանկություն էր։

Տարիները անցնում են, մեր սիրո պտուղը մեծանում է, ու ամեն տարի այս պտուղն ուրիշ համ ու քաղցրություն է ձեռք բերում: Շնորհակալ ենք Աստծուց, որ հենց քեզ ուղարկեց մեր ընտանիք մեր բարի, խելացի, համեստ ու քաղցր բալիկ: Շնորհավոր ծնունդդ, մեր հաջողության թալիսման, մեր երջանկության երաշխավոր։ Սիրում ենք քեզ, մեր Ալբերտո»,- գրել է Գրիգոր Դանիելյանն՝ ընտանեկան լուսանկարներ հրապարակելով։



© NEWS.am STYLE