«Էլեգանտ». Լիա Զախարյանը՝ հետաքրքիր կտրվածքով շրջազգեստով

19:15   30 հունիսի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շրջազգեստ է կրում, որը ոտքի հատվածում առանձնանում է հետաքրքիր կտրվածքով։ Լիան սպիտակ շապիկ է ընտրել, բարձրակրունկ կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ պայուսակ, ականջօղեր։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Էլեգանտ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիան գեղեցիկ զգեստ էր կրում, որն ընդգծում էր մգացած մաշկը։ Երիտասարդ դերասանուհին դեղին կոշիկներ էր ընտրել։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել խոշոր աքսեսուարներին՝ ականջօղեր։ «Ի՞նչ եք կարծում՝ «Արեւայրուք»-ը սազո՞ւմ է ինձ»,- մեկնաբանություններում հետեւորդներին էր դիմել Լիան։



© NEWS.am STYLE