Լեգենդար «Cirque du Soleil»-ը սնանկության եզրին է. ընկերությունը հեռացրել է աշխատակիցների 90 տոկոսին ու փակել իր շոուները

23:12   30 հունիսի, 2020

Լեգենդար «Cirque du Soleil»-ը չի կարողացել դիմակայել կարանտինին. կրկեսային ընկերությունը դեռ մարտին կրճատել է 4000 հաստիքից 3480-ը, ինչպես նաեւ փակել ամբողջ աշխարհում իր կուլտային շոուներից մի քանիսը։ Կրկեսում ճգնաժամը սկսվել է կորոնավիրուսի համավարկի պատճառով։ Այս պահին ընկերությունը պատրաստվում է ամբողջական վերակազմակերպման եւ վերաթողարկման։ Դրա համար անհրաժեշտ է 300 մլն եվրո, որը ղեկավարությունն արդեն իսկ գտել է մասնավոր ներդրողների շրջանում։

«Կորոնավիրուսի պատճառով մեր բոլոր շոուների հարկադիր փակման հետեւանքով զրոյական եկամուտը հաշվի առնելով՝ ընկերությունը պետք է վճռական գործեր»,- հայտարարել են «Cirque du Soleil»-ի ներկայացուցիչները։



© NEWS.am STYLE