Դիոնի Տաբերսը գովազդում է Aubade-ի ներքնազգեստը (ֆոտո)

22:26   25 օգոստոսի, 2013

Նիդեռլանդական մոդել Դիոնի Տաբերսը Aubade-ի ներքնազգեստի գովազդային արշավի նկարահանումներում ներկայացել է թեժ շիկահերի ռետրո կերպարով: Հրապարակված լուսանկարների շարքում աղջիկը հմայում է գեղեցիկ դիմագծերով, վառ կարմիր շուրթերով եւ հրաշալի կազմվածքով: Իսկ Aubade-ից բացառիկ ներքնազգեստը միայն ընդգծում է Տաբերսի գեղեցիկ մարմինը:

 

Դիոնին մոդելային կարիերան սկսել է 15 տարեկանում: Լոնդոնյան մոդելները ներշնչանքի աղբյուր են դարձել աղջկա համար, ինչի արդյունքում նա որոշել է իր գեղեցկությամբ նվաճել մոդելային աշխարհը:

 

Տաբերսի հաջող կարիերայի ապացույց են նորաձեւության տարբեր ամսագրերի համար հարյուրավոր ֆոտոսեսիաները, որոնք տարածվել են ամբողջ աշխարհում: Նա կեցվածք է ընդունել լուսանկարչության ժամանակակից բազմաթիվ լեգենդների խցիկների առջեւ: Մոդելը համագործակցել է նաեւ ժամանակակից մեծագույն լուսանկարիչներից մեկի՝ էրոտիկ լուսանկարների գերմանացի վարպետ Էլեն ֆոն Ունվերտի հետ:



© NEWS.am STYLE