«Նրանից սիրտը խառնում է». Պետրոսյանի ընկերը խոսել է Բրուխունովայի նկատմամբ անբարյացկամության մասին

19:31   30 հունիսի, 2020

Եվգենի Պետրոսյանի մտերիմ ընկերը՝ «Кривое зеркало» հեռուստահաղորդման աստղ Վիկտոր Կոկլյուշկինը, «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցում արտահայտել է իր վերաբերմունքը կատակերգու նոր կնոջ՝ Տատյաբնա Բրուխունովայի նկատմամբ։

Նա հայտարարել է, որ Տատյանա Բրուխունովան զույգ չէ Պետրոսյանի համար, այն դեպքում, երբ Ելենա Ստեպանենկոն նրա համար ոչ միայն սիրող կին էր, այլեւ հուսալի ընկեր էստրադայում։ «Դա նույնն է, ինչ զուգասահքի դեպքում, եթե հանկարծ զուգընկերն իր օլիմպիական չեմպիոն զուգընկերոջ փոխարեն որպես զույգ վերցնի սովորական, համակրելի աղջկա»,- հայտարարել է Կոկլյուշկինը։

Եվգենի Վահանովիչի ընտրությունից գոհ չէ նրա մեկ այլ գործընկեր, որը չի ցանկացել հանրայնացնել իր անունը։ Եվգենի Վահանովիչը թշնամություն է ունենում նրանց հետ, ովքեր խոսում են իր մասին։ Հումորիտսի բազմաթիվ գործընկերներ ու մտերիմների Պետրոսյանին նեղացնելու վախի պատճառով հրաժարվել են մեկնաբանություն տալ։

«Ես զարմացած եմ, թե ինչպես է նա առհասարակ կարողացել հայտնվել այդ պատմության մեջ։ Ես նրա՝ Բրուխունովայի հետ կես ժամ եմ անցկացրել, սիրտս խառնեց։ Մարդը լի է չարությամբ, միայն հակամարմիններ են, նա անբարեհաճություն է առաջացնում առաջին իսկ արտահայտությունից, իսկ ես շատ խաղաղասեր մարդ եմ։ Ծանր դեպք է»,- պարբերականին պատմել է Կոկլյուշկինը։

 



© NEWS.am STYLE