Բոբ Դիլանը Billboard-ի նոր ռեկորդ է սահմանել

21:01   30 հունիսի, 2020

Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը նոր ռեկորդ է սահմանել Billboard-ում․ նա դարձել է վարկանիշի պատմության մեջ առաջին արտիստը, որի ալբոմները թոփ-40-ում հայտնվել են յոթ տասնամյակ շարունակ:

Կատարողի նոր՝ Rough and rowdy ways ալբոմը, որի թողարկումը կայացել է հունիսի 19-ին, դարձել է Դիլանի 23-րդ ձայնասկավառակը, որը հայտնվել է հիթ-շքերթի առաջին տասնյակում: Նա հայտնվել է միանգամից երկրորդ տեղում (առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 53 հազար օրինակ)։

Առաջին անգամ Բոբ Դիլանը Billboard-ի վարկանիշում հայտնվել էր գրեթե 57 տարի առաջ The freewheelin' Bob Dylan ալբոմով։ 1963 թվականի սեպտեմբերին նրա աշխատանքը զբաղեցրել է 125-րդ հորիզոնականը։ Բայց արդեն հոկտեմբերին բարձրացել է 22-րդ հորիզոնականը։



© NEWS.am STYLE