«Ֆանտաստիկայի ժանրից։ Օդանավակայանում…»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը

22:44   30 հունիսի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել օդանավակայանում։ Դերասանը սպորտային հանդերձանքով է։ Իսկ հրապարակմանը կից անդրադարձել է արդի թեմաներից մեկին․ «Ֆանտաստիկայի ժանրից։ Օդանավակայանում․․․»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարին կից Մկրտիչ Արզումանյանը գրել էր․ «Ոչ բնիկ երեւանցի...»։ Իսկ հետեւորդները մեկնաբանություններում երկխոսության էին բռնվել սիրելի դերասանի հետ եւ գրել․ «Բնիկ Գյումրեցի», «Մեռնեմ հոգով ու սրտով Լեննագանցի ջանիդ, Մկո ջան», «Կարեւորը մեծատառով մարդ ու տաղանդավոր դերասան եք։ Մի տխրեք», «Ամենաբարի մարդը»։



© NEWS.am STYLE