Լայնեզր գլխարկ, ծաղկավոր զգեստ․ Լիլուի ամառային կերպարը

23:33   30 հունիսի, 2020

Երգչուհի Լիլուն, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամառային ու հմայիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին կրում է ամառային ծաղկավոր զգեստ, լայնեզր գլխարկ։ Լիլուն նուրբ ու ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը դիմելով հետեւորդներին ու երկրպագուներին՝ գրել է․ «Շուտով նոր տեսահոլովակ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում երգչուհին կրում էր ծաղկավոր, ուսերը բաց, երկարափեշ զգեստ, ինչ էլ ավելի է ընդգծել Լիլուի գեղեցիկ կարգավիճակը։ Նա արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, նվազագույն շպարով էր։ Իսկ երգչուհու կերպարն ամբողջացնում էին զարդերը։ Չնայած հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE