Ինչպես բարելավել մաշկի արտաքին տեսքը

18:08   5 հուլիսի, 2020

Սովորաբար եթե մարդը առողջական ոչ մի խնդիր չունի, ուրեմն նրա մաշկը մաքուր է, իսկ դրա արտաքին տեսքը՝ գրավիչ։ Եթե մաշկային լուրջ խնդիրներ ունեք, ապա պետք է դիմել բժշկի, իսկ փոքրիկ խնդիրներից կարող եք ինքնուրույն ազատվել։

Մաշկի ընդհանուր վիճակը բարելավելու համար հարկավոր է տոնուսը բարձրացնող խառնուրդներ օգտագործել։ Օրինակ՝ պետք է 0.5 կգ. շատ մանր կտրատած մաղադանոսը խառնել 0.8լ. կաթի մեջ եւ ստացված լուծույթը ըմպել օրվա ընթացքում։

Բավականին նպաստավոր ազդեցություն կունենա նաեւ կաթով եւ աղով վաննաները։ Դրա համար հարկավոր է 150գր. ծովի աղը լուծել ջրի մեջ, 50գր. հնդկական սոխի թուրմը խառնել 200գր. հեղուկ սերուցքով եւ բոլոր բաղադրիչները լցնել վաննայի մեջ. աղը պետք է ամբողջովին լուծվի։ Այս վաննան կարելի է ընդունել 15-30 րոպե։

Եւս մեկ միջոց. 300գր. վարսակի փաթիլները պետք է լցնել բամբակե կամ մարլայի երկու շերտով պատրաստված փոքրիկ պարկի մեջ եւ դնել ջրի մեջ։ Այնուհետեւ հենց ջրի մեջ պետք է ավելացնել երկու ճաշի գդալ օսլա։ Ջրի ջերմաստիճանը պետք է լինի 28-300։ Վաննան պետք է ընդունել15-20 րոպե։ Այն կօգնի ազատվել մաշկի չորությունից։

Աղբյուրը՝  inmoment.ru

 



© NEWS.am STYLE