Աղջիկների մասին 15 փաստ, որ տղամարդիկ չեն կռահում

21:12   2 հուլիսի, 2020

1.Բոլոր աղջիկները սիրում են սիրախաղ անել մարդկության ուժեղ կեսի ներկայացուցիչների հետ: 

2.Եթե որեւէ ընկերախմբում ավելի քան երեք կին է հավաքվում, անմիջապես խոսք է բացվում տղամարդկանց մասին: 

3. Գեղեցկուհիները շատ նեղացկոտ են, դուք նույնիսկ չեք նկատի, թե ինչն է դրա պատճառ դարձել: 

4. Եթե աղջկան խնդրեք ձեռքերը ցույց տալ, նա ձեռքերը կմեկնի ափերը դեպի ներքեւ՝ պարծենալով մատնահարդարմամբ: 

5. Նրանք կարող են միաժամանակ մի քանի գործ անել. եղունգները ներկել, սերիալ նայել եւ հեռախոսով խոսել…

6. Հագնվելիս կանայք նախ սվիտերն են հագնում, հետո՝ ջինսը: 

7. Աչքերը հավասար եւ գեղեցիկ ներկելու համար (հատկապես ստորին թարթիչները), նրանք բացում են բերանը:

8. Երբ աղջիկների ձեռքը սեղմում են, նրանք այն ուղիղ են պահում, չեն սեղմում ի պատասխան: 

9. Երբ կանայք հորանջում են, ափով են փակում բերանը, ոչ թե բռունցքով, ինչպես տղամարդիկ: 

10. Նետում կատարելիս կանայք ձեռքը հետ են տանում դեպի թիկունքը, իսկ տղամարդիկ մի կողմ են թեքվում: 

11. Նրանք երբեք չեն հանում շապիկը`թիկունքից քաշելով այն: 

12. Գեղեցկուհիները նախընտրում են, որ իրենց ձեռքերը զբաղված լինեն ինչ-որ բանով, այդ պատճառով պայուսակը կամ  թիկնոցը միշտ թեւի տակ է: 

13. Եթե տղան աղջկան ժամադրություն է նշանակել 19.00-ին, նա կսկսի դրան նախապատրաստվել առավոտվանից ու միեւնույն է` կուշանա:  

14. Կանայք սիրում են առարկաներն օգտագործել ըստ նշանակության. գարեջուրը բացում են բացիչով, խնձորները մաքրում են խնձոր-մաքրիչով …

15. Կրունկին նայելու համար կանայք թիկունքին են նայում, իսկ տղամարդիկ բարձրացնում են ոտքը: 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE