Տիմատին անցում է կատարել «Ժիգուլու»

15:36   1 հուլիսի, 2020

Տիմատին՝ Տիմուր Յունուսովը, Instagram-յան էջում պարծեցել է նոր մեքենայով, որի մասին, ռեփերը երազել է գրեթե մանկությունից։ Ի զարմանս հանրությանը մեքենան տասնյակ միլիոնների արժողությամբ արտասահմանյան ապրանքանիշի չի պատկանում, այլ դասական «ժիգուլիների»։ Արտիստն ընտրել է կանաչ գույնի ներկված մեքենա։

View this post on Instagram

A post shared by Black Star (@timatiofficial) on

«Պլյուս մեկ ավտոտնակում։ «Կոպեյլա»՝ Ժիգուլի։ Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ զգալ այն, ինչ ես եմ հիմա զգում։ Սա պարզապես մեքենա չէ, այլ նպատակ, որը ես իրականացրի 36 տարեկանում»,- հպարտությամբ հայտարարել է Տիմատին՝ լուսանկար հրապարակելով մեքենայի ֆոնին։

Ի դեպ, ռեփերն առաջին անգամ չի հայտնվում սոցիալիստական մեքենայի ղեկին։ Մի քանի տարի առաջ ԱՄՆ կատարած ճամփորդության ընթացքում արտիստը «Ժիգուլին» վարում էր՝ փափախով ու ռուսական դրոշը ձեռքին։

Մոտավորապես հենց այդ ժամանակ տեղի ունեցավ միջադեպը, երբ երաժիշտը փորձել էր ռուսական դրոշը բացել Լոս Անջելեսում Hollywood հայտնի գրության մոտ, սակայն ձերբակալվել էր ոստիկանության կողմից։

Մի խոսքով՝ Տիմատին տարօրինակ քայլերի սիրահար է։ Օրերս նա նոր կենդանի է ձեռք բերել, բայց ոչ տնային։ Խոսքը վագրի մասին է…

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»



© NEWS.am STYLE