ՀՈՒԼԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   3 հուլիսի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր դուք ձեր սիրելիից անսպասելի գործողություններ կսպասեք: Եթե նա հանգիստ լինի եւ անսպասելի բաներ չանի, դուք կհիասթափվեք: Բայց, չէ՞ որ, նա դրանում մեղավոր չէ:

ՑԼԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ եւ ձեր սիրելիին դիմել որոշակի խենթությունների: Որքան խենթ լինեն ձեր գործողությունները, նույնքան ուրախ կանցնի ձեր` միասին անցկացրած ժամանակը: Ասում են` խենթ արարքներն ավելի են մտերմացնում մարդկանց:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստերը խորհուր են տալիս վերանայել ձեր եւ ձեր սիրելիի` վերջին օրերի հարաբերությունները: Եթե դուք այնտեղ փոփոխություններ չեք տեսնում, ուրեմն կույր եք: Կամ էլ ճիշտ ժամանակն է դիմել փոփոխությունների:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք շտապել, որպեսզի կարողանաք ավարտին հասցնել բոլոր գործերը: Ձեր սիրելին կնեղանա ձեզանից ուշադրության պակասի համար: Սակայն այնպես արեք, որ նա հասկանա ձեր գործերի կարեւորությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր որեւիցե մեկը ձեր եւ ձեր սիրելիի կարիքը կունենա: Սակայն հնարավոր է` ձեր սիրելին հրաժարվի օգնել ձեզ, քանի որ նա եւս շատ գործեր ունի ավարտին հասցնելու: Պետք չէ նրան մեղադրել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր, նույնիսկ, աստղերը ձեզ կնախանձեն: Նրանք վաղուց այդքան ներդաշնակ զույգ չէին տեսել: Նույնիսկ, ձեր վեճերը ներդաշնակ կլինեն: Սակայն աշխատեք չվիճել այսօր: Վայելեք միասին անցկացրած պահերը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Հրաշալի օր է մաքրություն կատարելու համար: Ընդ որում` բացի տունը կարգի բերելուց, լավ կանեք նաեւ կարգի բերեք ձեր հոգում տիրող իրարանցումը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե ձեր սիրելին չի ընկալում ձեր ասածները, դա չի նշանակում, որ ձեր պատմությունը նրան հետաքրքիր չէ: Միգուցե, նա պարզապես հոգնած է: Հասկացեք նրան եւ, երբեմն, մտեք նրա դրության մեջ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավորներին այսօր կանհանգստացնի այն փաստը, որ նրանք չեն կարողանա իրականացնել ընտանիքի անդամներին տված խոստումները: Դա նրանց տրամադրությունը շատ կգցի: Աղեղնավորների երկրորդ կեսերին խորհուրդ է տրվում ջանք չխայել սիրելիներին երջանկացնելու համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները ինչ-որ տխրություն կզգան, որը կկարողանա փարատել միայն նրանց սիրելին: Եթե դեռեւս ձեր կյանքում չկա այդ միակը, ապա աշխատեք կիսվել հակառակ սեռի որեւիցե ներկայացուցչի հետ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր հարաբրություններին կխանգարի հեռուստացույցը, կամ էլ` համակարգիչը: Ձեր սիրելին կնախընտրի ժամանակն անցկացնել հենց նրանց հետ: Եթե որեւիցե տեղ եք պլանավորում գնալ, ապա այնպիսի մի վայր ընտրեք, որտեղ էկրաններ չեն լինի:

ՁԿՆԵՐ

Հնարավոր է, որ այսօր կատարվի ձեր ցանկացած երազանքը: Այնպես որ` երազեք այնպիսի բաների մասին, որոնք կերջանկացնեն ոչ միայն ձեզ, այլեւ ձեր մտերիմներին. Առաջին հերթին` ձեր սիրելիին:



© NEWS.am STYLE