Մերի Երեմյանի ոճային կերպարն ու հետաքրքիր մեկնաբանությունը

10:39   1 հուլիսի, 2020

Դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին լայնեզր, ջինսե տաբատ է կրում, սպիտակ բլուզ։ Մերին սպորտային կոշիկներ է կրում, ոճային պայուսակ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Դերասանուհին հրապարակումը կատակով է մեկնաբանել. «Դե նապաստակ, դե սպասիր»։  

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին բեժ գույնի հագուստ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Դերասանուհին հագուստը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ «Բեժի 50 երանգները»,- հրապարակման մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել դերասանուհին։



© NEWS.am STYLE