Անահիտ Սիմոնյանի ու որդու ջերմ լուսանկարը Դիլիջանից

18:39   1 հուլիսի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Անահիտը պատկերված է որդու՝ Արմանի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Դիլիջանում։ Երիտասարդ մայրիկը կարմիր շորտ է կրում ու սպիտակ շապիկ, որոնք համադրել է թրենդային պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել են մարզակոշիկները։ «Բարի առավոտ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Անահիտ Սիմոնյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը զոլավոր վերնաշապիկ էր կրում։ Անահիտ Սիմոնյանը նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին ու արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Անահիտը մեկնաբանություններում հետեւորդներին առաջարկել էր հարցեր ուղղել իրեն։



© NEWS.am STYLE