«Սերն այն չէ, ինչ ասում ես. սերն այն է, ինչ անում ես». Սոֆյա Պողոսյանն՝ ամուսնու հետ

21:37   1 հուլիսի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Սերն այն չէ, ինչ ասում ես։ Սերն այն է, ինչ անում ես»,- հրապարակումն ագլերենով մակագրել է Սոֆյան։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Գեղեցիկ զույգ»։

Օրերս հրապարակված կադրում դերասանուհին պուտավոր բլուզ էր կրում, կապույտ շրջազգեստ։ Սոֆյան հավաքել էր վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Նրա կերպարն ամբողջացրել էին մեծ ու արտահայտիչ ականջօղերը։ Հրապարակմանը կից նա անգլերենով գրել էր․ «Երբ անձրեւ է գալիս, փնտրեք ծիածանը: Երբ խավար է փնտրեք աստղեր»։



© NEWS.am STYLE