«Օնլայն կինոթատրոնների հեղափոխությունը տեղի է ունեցել». Արթուր Ջանիբեկյանը պատմել է՝ ինչպես է աշխարհը փոխվել կարանտինից հետո  

16:59   1 հուլիսի, 2020

Կարանտինը շրջադարձային է եղել օնլայն կինոթատրոնների կյանքում, հանդիսատեսը վերջնականապես հասկացել է դրանց էությունը։ Այս կարծիքին է Արթուր Ջանիբեկյանը՝ «Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ։ Մեդիա մենեջերը «Просто о сложном» շոուի շրջանակներում զրուցել է Սոֆիկա Շեւարնաձեի հետ։

«Հեռուստատեսությունն ու վիդեոհոսթը սկզբունքորեն տարբեր տարածքներ են, ուր սկզբունքորեն տարբեր օրենքներով է կարգավորվում լեզվական ցենզուրայի հարցը։ Որովհետեւ մարդը մարող է այնքան էլ համաձայն չլինել մշակույթի հետ, որը ցուցադրվում է հեռուստատեսությամբ։ Իսկ վիդեոծառայություններն արդեն իսկ քո ընտրությամբ են եւ տեղի են ունենում քո վճարով»,- նշել է նա։

Ջանիբեկյանի կարծիքով՝ մինչեւ 30 տարեկան լսարանը գրեթե հեռացել է ստացիոնար էկրանից։ Մոսկբայում 18-30 տարեկան հանդիսատեսի 25-30 տոկոսը հեռուստացույց չունի։

«Տնտեսական հանգամանքեները ստիպում են փոխել լսարանի հետ փոխհարաբերությունների ֆինանսական մոդելը։ Նախկինում մարդը եւս անվճար չէր ստանում բովանդակությունը, սակայն այդ բովանդակության համար վճարում էր գովազդատուն։ Այսինքն՝ մարդը հեռուստացույց նայելու համար վճարում էր գովազդ նայելու մեթոդով»,- նշել է մեդիա մենեջերը։ Արթուր Ջանիբեկյանը կարծում է, որ այժմ բովանդակություն արտադրողի եւ սպառողի միջեւ բոլոր միջնորդ մշակույթներն անհետանում են։ Մարդն անձամբ է վճարում եւ առանց գովազդի նայում է, թե ինչ է իր համար պատրաստել սիրելի ռեժիսորը, դերասանը կամ վիդեոբլոգերը։



© NEWS.am STYLE