Երգչուհի Սիան տատիկ է դարձել. նա առաջին անգամ մայր է դարձել նախորդ տարի

18:16   1 հուլիսի, 2020

Նախորդ տարի 44-ամյա երգչուհի Սիան առաջին անգամ մայր է դարձել՝ որդեգրելով 18-ամյա երկու դեռահասի։ Երգչուհին նշել է, որ տղաներն արդեն իսկ դուրս են եկել որդեգրելու տարիքից, սակայն դա իրեն չի խանգարել նրանց իր հովանու ներքո վերցնել։

«Իմ կրստեր որդին երկու երեխա է ունեցել։ Ես շոկի մէջ էի, բայց հիմա ամեն ինչ կարգին է։ Նրանք ինձ Նանա են ասում։ Նրանց համոզում եմ ինձ պարզապես «սիրելիս» անվանել Քրիս Ջենների օրինակով»,- ասել է Սիան։

Այսքանով Սիայի ընտանիքում նորությունները չեն ավարտվել. «Իմ մյուս որդին վերջերս ինձ պատմել է, որ համասեռամոլ է։ Հիմա նա դեռահասության ծաղկման շրջանում է, նա իմ կյանքի լույսն է… Ես այնքան եմ սիրում նրան»։

Good Morning America-ին վերջերս տված հարցազրույցում Սիան պատմել է, թե ինչպես է դաստիարակում երկու դեռահասաի։ «Նրանք բավականաչափ տառապել են, իսկ ես նրանց օգնելու հնարավորություն ունեի, կային ռեսուրսներ՝ նրանց անհրաժեշտ ամեն բան տալու համար։ Մեզանից մեկ տարի պահանջվեց (հարմարվելու համար), մենք թռիքչներ ու անկումներ ենք ունեցել, բայց հիմա մենք մեզ լավ ենք զգում, ինչպես երբեւէ»,- նշել է երգչուհին։ Սիան նաեւ պատմել է, որ մայրությունը «փրկել է իրեն»։ «Սա վերեւից նվեր էր ինձ։ Տղաները փրկել են ինձ, այնպես որ ես պարզապես դրախտում եմ»,- նշել է աստղը։

Աղբյուրը՝ Popcornnews

 



© NEWS.am STYLE