«Սիրտն ու հոգին ջերմացնող արեւ». Հասմիկ Խոջյանի ամառային կերպարը

22:37   1 հուլիսի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին դեղին գույնի կոմբինեզոն է կրում։ Հասմիկը հետաքրքիր սանրվածքով է ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել է ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։ «Արեւ եմ մաղթում ձեզ… Սիրտն ու հոգին ջերմացնող Արեւ»,- հրապարակումը մակագրել է նա։  

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում։ Նա հետաքրքիր սանրվածք էր ընտրել, կերպարն ամբողջացրել արտահայտիչ շպարով։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Նուրբ»։



© NEWS.am STYLE