«Հիվանդանոցում գտնվելուս պատճառը կորոնավիրուսը չէ». Գեւորգ Մկրտչյանը մեկնաբանում է առողջական վիճակի մասին խոսակցությունները

20:11   1 հուլիսի, 2020

Երգիչ-դերասան Գեւորգ Մկրտչյանը վիրահատել է քիթը: «Անհասցե ծնվածները» սերիալի դերասանն այսօր լուսանկար էր հրապարակել, որում սիրելին՝ Իրինա Այվազյանն, ու ընկերները նրան ուղեկցել են հիվանդանոց: Լուսանկարի մեկնաբանություններում ընկերները գոտեպնդել են երգչին՝ նշելով՝ «Հետդ ենք»: Գեւորգի հետեւորդներից շատերը ենթադրել են, որ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, այդ պատճառով էլ հայտնվել է հիվանդանոցում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում, սակայն, Գեւորգը հերքեց նման խսակցությունները:

«Հիվանդանոցում գտնվելուս պատճառը բնավ կորոնավիրուսը չէ: Կատարել եմ քթի վիրահատություն, ինչը պայմանավորված է շնչառական խնդրով: Այն ինձ անհանգատացնում էր վերջին երկու տարվա ընթացքում, եւ վերջապես որոշեցի շտկել խնդիրը: Շնորհակալ եմ անհանգստանալու եւ նամակների համար: Բոլորին ուզում եմ փոխանցել, որ արդեն լավ եմ ու շուտով կլինեմ տանը»,-նշեց երգիչը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE