«Կտոր-կտոր արեց քաղաքացուն». Սոլովյովը հայտարարել է Սոբչակի բարոյական ոչնչացման մասին

13:37   2 հուլիսի, 2020

Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ Քսենիա Սոբչակը ջախջախիչ պարտություն է կրել իր նախկին համահաղորդավար Աննա Շարանի հետ հարցազրույցի ընթացքում։ Լրագրողի կարծիքով՝ Աննան ոչ միայն պարզապես հիանալի է վարել խոսակցությունը, այլեւ տեղն է դրել Քսենիային, որն անհաջողությամբ փորձում էր վիրավորել զրուցակցին։

Հաղորդման տպավորությունների մասին Սոլովյովը խոսել է YouTube-յան հեռարձակման ընթացքում։ «Աննա Բորիսովան առավելությամբ հաղթեց, նա պարզապես ոչնչացրեց, վերցրեց ու կտոր-կտոր արեց քաղաքացի Սոբչակին»,- հայտարարել է նա։

Ընդ որում, հաղորդավարը նշել, է, որ Շաֆրանն իրեն կոռեկտ է պահել ու նույնիսկ նուրբ, ինչը չի խանգարել տեղը դնել աննրբանկատ ու գռեհիկ Քսյուշային, որն ամեն կերպ փորձում էր փաստեր կորզել իր ու Սոլովյովի համատեղ աշխատանքի մասին։

Միեւնույն ժամանակ Վլադիմիր Ռուդոլֆովիչը չի հապաղել արտահայտել սեփական վերաբերմունքը Սոբչակի նկատմամբ՝ նրան մասնավորապես հիշեցնելով, թե ինչպես է նա երեխաներին «անպիտան» անվանել, հաղորդում է «Царьград» հեռուստաալիքը։ Ամեն դեպքում, Սոլովյովը կանանց առաջարկել է իր հետ համատեղ եթեր անցկացնել։ Ի դեպ, օգտատերերին զարմացրել է «Ռոսիա 1»-ի աստղի արձագանքը. նա Շաֆրանից հետ բաժանվել է ուղիղ եթերում վեճից հետո, եւ շատերը ենթադրում էին, որ նրանք լարված հարաբերություններ կունենան։

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»

 



© NEWS.am STYLE