Բորիս Նեմցովի դուստրն ամուսնանում է հայի հետ (ֆոտո)

11:34   2 հուլիսի, 2020

Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Դինան, նշանվել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանող Դմիտրի Մաթեւոսովի հետ։ Այս մասին նա հայտնել է Instagram-յան էջում։

Նա պարծեցել է փոքր ադամանդով մատանիով, որն այժմ կարելի է նկատել նրա մատնեմատին։ «Շնորհավորանքներ եմ ընդունում»,- իր էջում գրել է քաղաքական գործչի 18-ամյա դուստրը։

Դինա Նեմցովան երեք տարուց ավելի է՝ հանդիպում է Դմիտրի Մաթեւոսովի հետ։ Նախքան համալսարան ընդունվելը երիտասարդները միասին սովորել են դպրոցում։

Բորիս Նեմցովը կյանքից հեռացել է 2015թ.-ին։ Քաղաքական գործչի վրա կրակել են Մոսկվայի կենտրոնում։ Լրագրող Եկատերիա Օդինցովան նրան որդի եւ դուստր է պարգեւել՝ Անտոնն ու Դինան, մեծանում է նրա դուստրը՝ Սոֆյան, որին լույս աշխարհ է բերել քարտուղար Իրինա Կորոլյովան։



© NEWS.am STYLE