Շորտ, սպորտային կոշիկներ. Օլյա Հակոբյանի ամառային կերպարը

10:42   2 հուլիսի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, դերասանուհին շորտ է կրում, սպիտակ շապիկ։ Նա կերպարն ամբողջացրել է վերնաշապիկով եւ սեւ պայուսակով։ Երիտասարդ մայրիկը սպորտային կոշիկներ է կրում։  

Օրերս հրապարակված կադրերում Օլյան գրավիչ կերպարում է։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ է կրում, բաց գույնի տոպ։ Դերասանուհին սեւ երկարաճիտներ է ընտրել ու հետաքրքիր սանրվածք։ Արտահայտիչ շպարն ընդգծել է Օլյա Հակոբյանի գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Հրաշք», «սիրուն»։



© NEWS.am STYLE