«Առանց մեկնաբանության». Սիլվա Հակոբյանի հմայիչ կերպարը

11:11   2 հուլիսի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Սիլվան սպիտակ շապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է ուղիղ հարդարված մազերը, գլխազարդ ընտրել։ Երգչուհին արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Առանց մեկնաբանության»,- մեկնաբանություններում այս հեշթեգն է օգտագործել Սիլվան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։ Սիլվան կրում էր ամառային, սպիտակ զգեստ։ Նա արձակել էր վարսերն ու նուրբ շպար նախընտրել։ Իսկ Միլան վարդագույն ոճային զգեստով էր, իսկ նրա կերպարն ամբողջացնում էր գեղեցիկ գլխազարդը։ Հրապարակմանը կից Սիլվա Հակոբյանը ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Կա մեկն, ում ձեռքերում գտնվում է իմ սիրտը։ Ում ժպիտը զարդարում է իմ ամբողջ օրը: Ում ծիծաղն է ինձ համար փայլում արեւից պայծառ։ Ում երջանկությունն ինձ երջանիկ է դարձնում։ Նա իմ աղջիկն է»։



© NEWS.am STYLE