Կարճ շրջազգեստ․ բարձրակրունկներ. Շողեր Թովմասյանի լուսանկարը

16:43   2 հուլիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նուր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ հագուստ է կրում՝ շրջազգեստ եւ շապիկ։ Շողերը դրանք համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին պարզ սանրվածքով է, կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Շատ սիրուն»։  

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Շողերը սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը։ Երիտասարդ դերասանուհին նախապատվություն էր տվել վառ շպարին. ընդգծված էին շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ վզնոցները։



© NEWS.am STYLE