«Մեծ դժվարությամբ…». Գաբի Գալոյանի ոճափոխությունը

12:37   2 հուլիսի, 2020

Երգչուհի Գաբի Գալոյանը ոճային փոփոխության է դիմել։

Իր միկրոբլոգում երգչուհին հայտնել է, որ մեծ դժվարությամբ է այդ քայլին գնացել։ Գաբին սեւ հագուստ է կրում, արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ «Մեծ դժվարությամբ, բայց հրաժարվեցի երկար վարսերիցս»,- հրապարակումը մակագրել է նա՝ օգտագործելով «նոր ոճ», «նոր կյանք» հեշթեգերը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու նշել, որ սանրվածքը սազում է նրան. «Գեղեցկուհի», «հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրին կից երգչուհին գրել էր․ «Սիրեք ձեզ նվիրված եղեք ինքներդ ձեզ դուք արժանի եք դրան .. ոչ ոք իրավունք չունի խլելու ձեր ժամանակն ու խաղաղությունը դուք իրավունք ունեք սխալվելու բոլորս սովորում ենք սխալներից բայց իրավունք չունենք երկրորդ և ավելի անգամներ գործելու նույն սխալը դա ռեգրես է առաջացնում հետաճ .. չդոփել տեղում արժեւորել ժամանակը քայլել առաջ»։



© NEWS.am STYLE