«Ճորտի նման». Պրիգոժինը խոսել է շոու-բիզնեսի աստղերի վիճակի մասին

15:49   2 հուլիսի, 2020

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը հայտարարել է, որ ի տարբերություն արտասահմանայն կատարողների՝ ռուս արտիստներն աշխատում են ճորտի նման, հայտնում է «Սոբեսեդնիկ»-ը։

Նրա խոսքով՝ իրենց արտասահմանյան գործընկերները գումար են վաստակում փառատոններին ու հեռուստատեսային հաղորդումներին մասնակցության միջոցով, սակայն Ռուսաստանում իրավիճակը բոլորովին այլ է։ Այդ միջոցառումների համար ռուս աստղերը ոչինչ չեն ստանում։ Օրինակ՝ երաժշտական մրցույթների ժյուրիի կազմում կարելի է հայտնի մարդկանց տեսնել։ Սակայն նրանք դրա համար չեն վճարում։

«Բայց ինչ-որ մեկը դրա համար գումար է հատկացնում։ Արտիստը գնում է այնտեղ՝ հեռուստեսությամբ իր նոր երգը ցույց տալու համար, իր գումարով տանում է իր ամբողջ թիմին»,- նշել է Պրիգոժինը։ Նա հայտարարել է, որ իրավիճակի փոփոխության համար երգիչներն իրենց պետք է այլ կերպ պահեն։ Ժամանակին այդպես են վարվել Ալլա Պուգաչովան եւ Սերգեյ Շնուրովը։ Նրանք ասել են, որ «անվճար չի լինի»։

Պրոդյուսերը մեկնաբանել է նաեւ շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների արձագանքն իր խոսքերին կորոնավիրուսի համավարակի ընթացքում արտիստների վիճակի մասին։ «Շոու-բիզնեսը երկերեսանի հանրություն է, ստախոսներ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մարդկանց հետ անձնական շփման ընթացքում նրանք հերքել են իրենց իսկ խոսքերը։



© NEWS.am STYLE