Եթերային. Մադոննա Հարությունյանի ոճային կերպարը

20:44   2 հուլիսի, 2020

Հաղորդավարուհի, ոճաբան Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մադոննան բաց գույնի զգեստ է կրում։ Նա ծղոտե լայնեզր գլխարկ է ընտրել, մեծ պայուսակ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը ու արտահայտիչ շպար ընտրել։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մադոննան կրում էր խորը դեկոլտեով, սեւի եւ մոխրագույնի համադրությամբ զգեստ, որը նկատելի էր դարձրել նրա դաջվածքը։ Հաղորդավարուհին արձակել էր ալիքավոր վարսերը, վառ ու ընդգծված շպար նախընտրել

Լուսանկարը՝ @soghoyan_photography



© NEWS.am STYLE