«Աղոթում ենք, հուսով ենք ու հավատում ենք». Զավորոտնյուկի դուստրը խոսել է մոր վիճակի մասին

18:59   2 հուլիսի, 2020

Ծանր հիվանդության դեմ պայքարող ռուս դերասանուհի Անաստասիա Զավարոտնյուկի դուստրը երկար դադարից հետո առաջին անգամ խոսել է նրա վիճակի մասին։ Արտիստի՝ կլինիկայից դուրս գրվելուց հետո Աննան ու նրա մտերիմները լռություն էին պահպանում, Զավորոտնյուկին աջակցելու համար ստեղծված էջում հայտարարություններ կամ հերքումներ չկային։

Դերասանուհու դուստրը հետեւորդներրին դիմել է Instagram-ի իր էջում։ Նա խոստովանել է, որ վերջին մեկուսկես տարին իր կյանքում ամենաբարդն էր, փոխել է իրեն ու խոցելի դարձել, թեեւ նախկինում ինքն իրեն ուժեղ մարդ է համարել։

«Բայց այս մեկուկես տարվա ընթացքում իմ կյանքը լրջորեն փոխվել է, տեղի են ունեցել շատ իրադարձություններ, եւ ես հասկացել եմ, թե որքան թույլ, խոցելի եւ երբեմն սեփական հույզերը կառավարել անկարող կարող եմ լինել։

Վախեր մտերիմների համար, խնդիրներ ու սթրեսային իրավիճակներ ունենք յուրաքանչյուրս, եւ նորմալ է, որ մենք ինչ-որ բանի համար վախենում ենք։ Բայց մենք պետք է հասկանանք, որ սա մեր ճանապարհն  է, որը մենք, ամեն դեպքում, պետք է հաղթահարենք։ Չէ որ զուր չեն ասում. «Նա, ով գործում է, կհաղթահարի բոլոր խոչընդոտները»,- գրել է Աննան։

Դերասանուհու դուստրը չի նշել, թե հիմա ինչ է տեղի ունենում դերասանուհու հետ եւ հայտարարել, որ մոր թեման իր համար սուրբ է։ «Մայրիկի հետ կապված իրավիճակը չեմ մեկնաբանի։ Այդ թեման ինձ համար սուրբ է։ Մենք աղոթում ենք, հուսով ենք ու հավատում ենք»,- գրել է նա։

Աղբյուրը՝ Fakty 



© NEWS.am STYLE