«Վիրտուալ» Քենդալ Ջենները՝ Burberry-ի ամառային արշավի դեմք

20:17   2 հուլիսի, 2020

Burberry-ն ցուցադրել է «TB Summer Monogram» ամառային արշավը։ Դրա դեմք է դարձել Քենդալ Ջենները, որը տանն ինքն իրեն նկարել է վեբ տեսախցիկով։ Այդ լուսանկարների օգնությամբ Burberry-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշին, լուսանկարիչ Նիք Նայթն ու գրաֆիկ դիզայներներ Փիթեր Սեւիլն ու Քեթի Ինգլենդը վիրտուալ արշավ են ստեղծել։ Ջենները կադրում կերպարանափոխվում է չորս կերպարի եւ միաժամանակ ցուցադրում կանացի ու տղամարդկանց հավաքածուների իրերը։

View this post on Instagram

A post shared by Burberry (@burberry) on

«Ռիկարդոն ցանկանում էր համագործակցել ինձ հետ՝ այդ հավաքածուն մի քանի միջոցով կյանքի կոչելու համար։ Նա ինձ խրախուսել է արշավն ինքնուրույն մեկնաբանել. դա իսկապես  հրապուրիչ հնարավորություն էր։ Ինձ դուր է եկել, որ ես դրանում սեփական տեսլականն եմ ներդրել»,- ասել է Ջենները։

Հավաքածուում ներառված իրերը կարելի է գնել ապրանքնաիշի բոլոր բուտիկներում հուլիսի 1-ից, ինչպես նաեւ Farfetch-ում գուլիսի 8-ից։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE