Ինչու՞ է Մարգո Ռոբին ապտակել Լեոնարդո դի Կապրիոյին

22:13   2 հուլիսի, 2020

Հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին այսօր նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում նա արդեն իր դերերով աչքի է ընկել հայտնի ռեժիսորների՝ Քվենտին Տարանտինոյի եւ Մարտին Սկորսեզեի ժապավեններում։

«Գայլը Ուոլ սթրիթից» ֆիլմում Ռոբին խաղացել է գլխավոր հերոսի երկրորդ կնոջը, որի դերը կատարել է Լեոնարդո դի Կապրիոն: Նա շատ է դուր եկել այդ կինոնկարում նկարահանվելը։ Սակայն փորձերի ժամանակ նա ստիպված է եղել ապտակել ամերիկացի դերասանին։ Դերասանուհին հասկացել է, որ նա միայն մի պահ ունի իրեն ցույց տալու համար։

«Սկզբում ես ասացի ինքս ինձ․ դերը ստանալու համար դու ունես միայն 30 վայրկյան։ Բայց ապտակից հետո ես, Լեոն եւ ռեժիսորն ապշած էինք: Մեզանից ոչ ոք նման բան չէր սպասում», — պատմել է դերասանուհին։

Բայց Սկորսեզեն գնահատել է իմպրովիզացիան եւ հաստատել նրան։ Ճիշտ է, նրան դա հեշտ չիտրվել. բացահայտ տեսարաններից առաջ դերասանուհին մի քանի բաժակ տեկիլա է խմել, որպեսզի այնքան էլ չնյարդայնանա։

Աղբյուրը՝ РИА Новости


© NEWS.am STYLE