Սերգեյ Բոդրով կրտսերի դուստրը առաջին անգամ ելույթ է ունեցել մեծ բեմում

23:11   2 հուլիսի, 2020

Մահացած կինոռեժիսոր Սերգեյ Բոդրովի 21-ամյա դուստրը՝ Օլգան, «Հայելի» միջազգային կինոփառատոնի բեմում հայտնվել է որպես հաղորդավար։ Նա Յուրի Կոլոկոլնիկովի հետ մասնակցել է փառատոնի փակման արարողությանը:

Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ Բոդրովան առաջին անգամ էր հանդիսատեսին ներկայանում, ինչպես նաեւ նման մասշտաբի իրադարձություն վարելը նրա համար դեբյուտային էր։

Սերգեյ Բոդրովը մահացել է 2002 թվականին Կարմադոնի կիրճում՝ սառցադաշտից դուրս գալու ժամանակ։

 «Այս կամ այն միջոցառում վարելու իմ առաջին փորձն էր, եւ ես երջանիկ եմ, որ այն հենց այսպիսին էր։ Քաղաքների, երկրների եւ մայրցամաքների անհավատալի միասնություն», - իր տպավորություններն է հայտնել Օլգան, որը 2020 թվականին ավարտել է Թատերական արվեստի ռուսական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Լեոնիդ Հեյֆեցի կուրսը, եւ ոչ այնքան վաղուց էկրան է բարձրացել «Կալաշնիկով» ֆիլմում:



© NEWS.am STYLE