Ուսերը բաց տոպ, ջինսե տաբատ․ Էլեն Ասատրյանի ամառային կերպարը

22:37   2 հուլիսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Էլենը կրում է ուսերը բաց, մուգ երանգի տոպ, գոտկատողը բաց ջինսե տաբատ։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, իսկ մեղմ, բայց միեւնույն ժամանակ արտահայտիչ շպարն էլ ավելի է ընդգծել նրա դիմագծերը։ Էլենի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ նուրբ վզնոց, կլոր ու մեծ ականջօղեր։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում ու դեղին շապիկ։ Էլենն արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Տարբերվող», «սիրուն»։



© NEWS.am STYLE