«Ռիվերդեյլի» աստղը ներողություն է խնդրել մերկ լուսանկարի համար ի աջակցություն ոստիկանության կողմից սպանված աղջկա

10:16   3 հուլիսի, 2020

Ամերիկացի դերասանուհի Լիլի Ռեյնհարթը ներողություն է խնդրել մերկ լուսանկարի համար ի աջակցություն ոստիկանի կողմից սպանված թխամորթ աղջկա՝ Բրեոննա Թեյլորի։ Նա Twitter-ի իր էջում այդ թեմայով մի քանի հրապարակում է արել։

«Ռիվերդեյլի» աստղն արդեն իսկ ջնջել է լուսանկարը, որում կարելի էր տեսնել նրա մերկ կուրծքը։ «Հիմա արդեն, երբ իմ կուրծքը գրավել է ձեր ուշադրությունը, հիշեցնում եմ, որ Բրեոննա Թեյլորին սպասնողները դեռ ազատության մեջ են։ Արդարություն պահանջեք»,- ասված է հրապարակման մեջ։

«Ես միշտ աշխատել եմ իմ հարթակն օգտագործել հանուն բարի նպատակների եւ խոսել կարեւոր բաների համար։ Ես խոստովանում եմ, որ սխալ եմ թույլ տվել՝ նման լուսանկար հրապարակելով։ Ես չեմ ցանկացել ոչ ոքի վիրավորել։ Ես, իսկապես, ափսոսում եմ, եթե ինչ-որ մեկի վիրավորել եմ»,- ավելի ուշ գրել է արտիստը։

23-ամյա Լիլի Ռեյնհարթը հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերի եւ սերիալների միջոցով, ինչպիսիք են «Ամռան թագավորները», «Չարլիի հրեշտակները», «Մերկապարուհիներ», «Ռիվերդեյլ», «Օրենք եւ կարգապահություն. հատուկ կորպուս», «Փրկելով Ջեքին» եւ «Լավ հարեւան»։

Հունիսին դերասան Մարկ Ուոլբերգը հանդես է եկել ռասիզի դեմ ու քննադատության ենթարկվել։ Նա խոսել է թխամորթ թիկնապահ Ջորջ Ֆլոյդի մասին, որը մահացել է կոպիտ ձերբակալության արդյունքում եւ մարդկանց կոչ էր արել միավորվել, սակայն համացանցի օգտատերերն Ուոլբերգին հիշեցրել են, որ երիտասարդության տարիներին նա եւս ռասիզմի հողի վրա հանցագործություն է կատարել։

 

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE