Եկատերինա Վարնավան երիտասարդ ռեժիսորի՞ հետ է հանդիպում

12:07   3 հուլիսի, 2020

Comedy Woman-ի աստղ Եկատերինա Վարնավան հանդիպում է 28-ամյա ռեժիսոր եւ դերասան Ալեքսանդր Մոլոչնիկովի հետ, պնդում են աղբյուրները։ Զույգին բազմաթիվ անգամներ տեսել են միասին զբոսնելիս, իսկ անցած չորեքշաբթի նրանց նկատել են միասին ՝ Մոկվայի կենտրոնում ժամանակ անցկացնելիս։

Միայն թե Մոլոչնիկովը հերքում է հումորիստի հետ սիրավեպը՝ պնդելով, որ իրենք միայն ընկերներ են։ Ընդ որում, Եկատերինան, որը վերջերս բաժանվել է դիսկո պարող Կոնստանտին Մյակինկովից, որին հանդիպում էր վեց տարի եւ պատրաստվում նրա հետ ամուսնանալ, խոստովանում է, որ արդեն իսկ հանդիպել է նոր սիրում, եւ դա տեղի է ունեցել «Պարեր աստղերի հետ» («Танцы со звездами») շոուի կուլիսների հետեւում։

Վարնավայի խոսքով՝ իր ընտրյալի անունը Վլադիմիր է, բայց բոլորին հայտնի են՝ ինչ արժեն այդ հայտնիների այդ հայտարարությունները։ Փոխարենը Մոլոչնիկովը եւս մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուին, ուր նրանք կարող էին հանդիպել դրա ընթացքում, գրում է Telegram-յան «Московская Сторожевая» ալիքը։



© NEWS.am STYLE