ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   4 հուլիսի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր դուք անընդհատ կշեղվեք անկարեւոր բաների վրա` մոռանալով սիրելիի հետ հարաբերությունների մասին:

ՑԼԵՐ

Եթե դուք անհանգստանում եք, որ ձեր սիրելին տարված է համակարգչային խաղերով, ապա այսօր պետք  չէ մտածել այդ  մասին: Երեկոյան եւ առաջիկա մի քանի օրերին նա ձեր տրամադրության տակ կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի ձեզ հետ, քանի որ ձեր պահվածքը անկանխատեսելի եւ անհասկանալի կլինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի հետ համատեղ արված ցանկացած գործ անասելի հաճույք կպատճառի ձեզ: Դուք կզգաք միմյանց ռիթմն ու կկարդաք մտքերն այնքան լավ, որ ձեզ կնախանձեն անգամ էքստրասենսները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր բջջային հեռախոսը իսկական չարիք կդառնա ձեզ համար: Ընտանիքի անդամներն ամբողջ օրը կզանգահարեն եւն կխանգարեն ձեզ: Աստղերը հուշում են օրվա ընթացքում անջատել հեռախոսը` գործերը ավարտին հասցնելու համար:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիի հետ ձեր հին կոնֆլիկտը վերջապես կհարթվի: Ընդ որում` ինքն իրեն եւ առանց հարաբերություններ պարզելու:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ դժվարությամբ ձեզ կհասկանա, քանի որ դուք կսկսեք խոսել ձեր ուղեղի լեզվով, իսկ նա՝ սրտի։ Փորձեք գտնել ոսկե միջինը միմյանց հասկանալու համար։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ամեն կերպ կցանկանաք «խայթել» ձեր սիրելիին։ Սակայն հնարավոր է՝ նա չհասկանա ձեր հումորի զգացումը եւ միանգամից նեղանա։ Մյուս կողմից էլ մտածեք՝ արդյոք ձեզ պե՞տք է նման նեղացկոտ կողակից։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Պետք չէ ձեր սիրելիի տրամադրության մասին եզրակացություններ անել՝ դատելով նրա արտաքինից, քանի որ այսօր նրա արտաքինն ու ներքինը միմյանց չեն համապատասխանի։ Եթե ամեն դեպքում ձեզ համար դժվար է նրա հետ խոսելը, փորձեք փակ աչքերով շփվել նրա հետ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար հեշտ չի լինի խոսել զգաղմունքներից, սակայն նա, դա, այնուամենայնիվ, կանի՝ մոռանալով իր բոլոր մտավախությունները։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի ձեզ հետ շփվել, քանի որ դուք շատ անտրամադիր կլինեք եւ չեք էլ ցանկանա պատասխանել նրան։ Ձեզ հաստատ դուր չէր գա, եթե նա նույն կերպ ձեզ հետ վարվեր։

ՁԿՆԵՐ

Այսօր լսեք ճիշտ երաժշտություն, որը հաճելի կլինի ձեր ականջներին։ Ձեր հոգեկան անդորրը միայն լավ երաժշտությամբ պայմանավորված կլինի։



© NEWS.am STYLE