«Մեկ է…». Հռիփսիմե Հակոբյանի հմայիչ կերպարը

11:41   3 հուլիսի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը։ Հռիփսիմեն նախապատվություն է տվել բնական շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են նուրբ աքսեսուարները՝ վզնոց եւ թեւնոց։ «Մեկ է…»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգիչ Մարտին Մկրտչյանի կինն ուսերի հատվածում բաց վերնաշապիկ էր կրում։ Հռիփսիմեն հավաքել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Սիրուն»։

 



© NEWS.am STYLE