«Սիրուն». Մարտայի լուսանկարն ու Աստղիկ Սաֆարյանի մեկնաբանությունը

13:15   3 հուլիսի, 2020

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին վարդագույն զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին. ընդգծված են շուրթերը։ Թեեւ Մարտան լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել։ Կերպարը գնահատել է նաեւ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը՝ գրելով. «Սիրուն ես»։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին վառ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը ու արտահայտիչ շպարով էր։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն էր տվել սպորտային կոշիկներին ու արեւային ակնոցին։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու հաճոյախոսություններ գրել. «Անկրկնելի»։



© NEWS.am STYLE