Անահիտ Սիմոնյանի ամառային կերպարը

14:18   3 հուլիսի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Անահիտը սեւ բլուզ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց եւ վզնոցներ։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Անահիտը պատկերված էր որդու՝ Արմանի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Դիլիջանում։ Երիտասարդ մայրիկը կարմիր շորտ էր կրում ու սպիտակ շապիկ, որոնք համադրել էր թրենդային պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին մարզակոշիկները։ «Բարի առավոտ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Անահիտ Սիմոնյանը։

 



© NEWS.am STYLE