«Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն սխալվելու ազատություն չի ներառում». Անի Երանյանի հմայիչ կերպարն ու մեջբերումը

18:39   3 հուլիսի, 2020

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլգում հրապարկված կադրերում դերասանուհին կաշվե բաճկոն է կրում։ Նա պարզ սանրվածքով է ու բնական շպարով։ Կերպարն ամբողջացնում է ակնոցը։ «Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն սխալվելու ազատություն չի ներառում։ Մահաթմա Գանդի։ Ինչի՞ց եք ամենաշատը վախենում դուք»,- հրապարակումը մեկնաբանել է նա։

Դերասանուհին ավելի վաղ անդրադարձել էր այս օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկին ու կոչ արել պահպանել անվտանգության կանոնները։ Անին կադրում դիմակ էր կրում։ «-Դիմակ կրելը և կանոնները պահպանել, -Բժիշկների մասին մտածել, -Վարակն իրական է, պետք է զգոն լինել, պահպանել կանոնները»,- գրել էր Անի Երանյանը՝ մեկնաբանությունների հատվածում օգտագործելով «կրիր դիմակ», «փրկիր կյանքեր» հեշթեգերը։



© NEWS.am STYLE