Տրանսգենդերների մասին խոսքերից հետո Հարի Փոթերի երկրպագուները երես են թեքել Ջոան Ռոուլինգից

17:14   3 հուլիսի, 2020

Մոտ մեկ ամիս առաջ Ջոան Ռոուլինգը սոցիալական ցանցերում իր հրապարակումների պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում. դրանցում նա անվայել էր արտահայտվել տրանսգենդեր հանրության ներկայացուցիչների հասցեին։ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի շատ աստղեր, այդ թվում Դենիել Ռեդկլիֆը, Էմմա Ուոթսոնը ու Ռուպերտ Գրինտը հրապարակային քննադատել էին գրողին։

Այժմ «Leaky Cauldron» եւ «Mugglenet» պորտալների ադմինիստրացիան հրաժարվել է տրամադրել գրողի անձնական էջերի հղումները եւ օգտագործել նրա լուսանկարները, ինչպես նաեւ նորություններ գրել նրա նվաճումների մասին։ Ռոուլինգին մեղադրել են «վնասակար ու չացացուցված համոզմունքներ ներկայացնելու համար այն մասին, թե ինչպիսին են տրանսգենդերները»։

Հունիսի սկզբին գրողին քննադատության են ենթարկել, երբ նա ծիծաղել էր «Ինչպես հետկորոնավիրուսային աշխարհն ավելի լավը դարձնել մարդկանց համար, ովքեր դաշտան են ունենում»։

«Մարդիկ, որոնք դաշտան են ունենում։ Ես վստահ եմ, որ այդ մարդկանց համար բառ գոյություն չունի։ Ինչ-որ մեկն, օգնեք ինձ։ Wumben? Wimpund? Woomud? (բառեր, որոնք աղավաղում են «կին» բառը)»,- գրել էր Ռոուլինգը։ Նրա կատակը վիրավորական էին համարել տրանսգենդերների համար։

 



© NEWS.am STYLE