Սաֆրոնովի որդին կատակել է հարյուր կիլոգրամով նիհարած Ֆադեեւի մասին

19:12   3 հուլիսի, 2020

Նիկաս Սաֆրոնովի որդին՝ դաշնակահար Լուկա Զատրավկինը, հայտարարել է, որ Մաքսիմ Ֆադեեւի՝ հարյուր kիլոգրամով նիհարելը ցույց է տաlիս «ամեն անպետք բանից ազատվելու տարօրինակ միտումը», գրում է 5TV-ն։

«Ինձ համար դա, իհարկե, տխուր նորություն է, որովհետեւ ես միշտ ցանկացել եմ աշխատել այդ զարմանալի երաժշտական մարդու հետ։ Եվ ինձ թվացել է, որ դա աշխարհում ամենախոշոր երաժիշտի՝ իմ եւ ամենախոշոր պրոդյուսերի լավ տանդեմ կլիներ։ Ցավոք, հիմա նա նիհարել է, եւ «չափսերի այ ­կախարդանքը չքացել է»,- ասել է Լուկան։

Անկախ կատակային տրամադրությունից՝ Զատրավկինն անկեղծորեն հույս է հայտնել, որ Ֆադեեւի կտրուկ նիհարելը ոչ մի կերպ կապված չէ առողջական խնդրների հետ։ Հակառակ դեպքում, հազիվ թե կարելի է ուրախանալ դրա համար։  

Սաֆրոնովի որդին եզրափակել է, որ պարտադիր կօգտվի Ֆադեեւի նիհարելու միջոցից, երբ վերջինս հայտնի դրա մասին։



© NEWS.am STYLE